Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

5 խորհուրդ երկար մազերի մասին երազողներին. news.am

5 խորհուրդ երկար մազերի մասին երազողներին. news.am

Ամսվա ընթացքում մազերն աճում են  միջինում 1-1,5 սմ: Սա ընդամենը 12-18 սմ է կազմում մեկ տարվա կտրվածքով: Շատ քիչ է նրանց համար, ովքեր երազում են երկար մազերի մասին: Ինչպե՞ս կարելի է արագացնել մազերի աճը:

 

Ահա մի քանի խորհուրդ.

 

Վիտամին B պարունակող նյութեր

 

Այս խմբի վիտամիններն օրգանիզմի համար կարևոր են: Դրանք բարելավում են նյարդային համակարգը, նոսրացնում արյունը եւ, իհարկե, դրական ազդեցություն ունեն արտաքին տեսքի վրա և արագացնում են մազերի աճը: Փորձագետները խորհուրդ են տալիս վստահ լինել այն հարցում, որ այս վիտամինով հարուստ մթերքը պետք է ընդրգկել ամենօրյա սննդակարգում: Դրանք են՝ հավկիթը, սոյան, ձավարեղենը, գազարը և այլն:

 

Վիտամինային կոմպլեքսներ

 

Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս նաև այս միջոցը, որում շատ հաճախ, բացի վիտամին B-ից և C-ից, պարունակվում է նաև ցինկն ու վիտամին C-ն, որոնք նպաստում են մազերի ծավալին:

 

Գլխի մերսում

 

Օրական 30-60 վայրկյան գլխի մերսումը բարելավում է արյան շրջանառությունը և նպաստում մազերի աճի արագացմանը: Փորձագետները խորհուրդ են տալիս թաց մազերի պայմաններում մերսում կատարել, քանի որ այդ դեպքում նվազում է շփման ուժը, որը կարող է վնասել մազերը:

 

Հատուկ շամպուն

 

Մասնագիտացված խանութներում կարելի է գտնել շամպունի մի քանի տեսակներ, որոնք նախատեսված են մազերի աճն արագացնելու համար: Կարելի է փորձել մեկ ամիս շարունակ օգտագործել այն, ընդ որում՝ ցանկալի է, որ դրա կազմում ընդգրկված լինի նաև կոֆեինը, որը դրական է անդրադառնում մազերի վրա:

 

Սառը ջրով լվացումներ

 

Որոշ մասնագետներ պնդում են, որ այս մեթոդը ևս արդյունավետ է մազերի աճը խթանելու համար: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. goodfon.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ